Daily Archives: 12.05.2016

Պատառաքաղների վեճը

Стандартный

Պատառաքաղները վիճում էին, թե ով է նրանցից ավելի սուր: Ամեն պատառաքաղը ասում էր, թե ինչ է ինքը կարողանում է ծակել: Մեկը ասաց.

-Ես եմ ամենասուրը, որովհետև ես կարողանում եմ ծակել խնձորն ու տանձը :

-Բայց ձեզնից ոչ մեկը չի կարողանում ծակել դդում,-.ասաց մյուս պատառաքաղը:

Եվ այդպես մեկ ուրիշը ասաց.

-Ես եմ բոլորիցդ սուր, որովհետև ես եմ կարողանում ծակել բոլոր բանջարեղենները և մրգերը, նույնիսկ միս կարող եմ ծակել:

Դանակները լուռ լսում էին նրանց վեճը ու մի պահ չդիմացան և  ասացին.

-Հենց հիմա բոլորդ լռեք, հաստատ ոչ մեկդ մեզնից սուր չեք:Դուք բոլորդ ընդամենը կարողանում եք ծակել, իսկ մենք այդ ամենը կարողանում ենք կտրել: